Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա'հէ այս զանգակն ալ ի՞նչ է, որ այս ժամուն կը հնչե... Ուրեմն այս եթերահյուս կուսաթելերու բանվածքը, իր երազը' զոր մեզի տվավ, երևութական ոսկեցոլ փաղփի մը տակ մթին 260 գաղափարի մը խոցտուկը ունէ, պետը պիտի ըլլար ուրեմն խորը սուզվիլ իր հոգիին,— Ինչպե՜ս պիտի ուզեի որ նայեին, ուշադիր, հանդարտության ծովուե խորերը թաքչաձ տենչանքիս բուստը կարմիր։ Տենչա՞նքը, ուրեմն հողը, հո՞ղը, ուրեմն երջանիկ երազի մը ոսկի բաղձանքը, ուրեմն մշտանույն հաջորդությունը հառաչին ու ծիծաղին• Կյանքը։ Անոր համար է որ իր քերթությունը արջնա֊ թույր ագռավի թևաբախում մը շէ հարաժամ, այլ մերթ սպիտակ 270 լայնաթև ճայի մը ճշմ արտապես խայտացուցիչ վերթևումները ունի, որ երբեմնի տխրութ յանց վրա ոսկի կապույտ քող մը կը քաշեն, 0~, ջահերը վառեր են, — օվսաննա՜, լույսե՜ր, Շ , ջահերը վառեր են, իրենց կարմիր ալելուն ես կը ւըսեմ հեռուեն, տո՜ն է այս գիջեր։ Ուրիշ մը. Ահա՜ լճակը լուսին, 280 ահա սարսուռն իր վճիտ, ահա աստղերն ու իրենց ձայնը, շիթ շիթ, ահա լճակը լուսին, ուր համբարողներ կ'երգեն միասին։ Ւր սերը կիսովին համարձակված, խպնոտ ու սրբահույզ սեր մրն է, բաղձախտավոր քաղքենի աոհավական ըղձանք մը' ան֊ ձևազեղծ, նախնական կյանքի հովվերգականությանց համար• տրիփի գրկաբացումներ, կամ ցնորատենչիկ, չարչարող վայր֊ կյաններ չունի, վազող ջուրին պես պարզ է ու համեստ' մորչ մար֊ մանգին վրա հեգորեն ընկողմանած գառնուկի մը պես* շիկնոտ ,290 սեր մըն է' որ կ'ընծայվի — 254 —