Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
13. ԱՆԴԱՐՁ

Գյուղին արևը կը հատնի լռին․
Նեղ արահետեն, մոտեն բլուրին,
Կապուտ֊Դարն ի վեր դագաղ կը տանին․
Հոն կը նիրհե խոր, դժբախտ պատանին,
5 Ճերմակով հագված անդա՜րձ ուղևոր։

Ճերմակով հագված անդարձ ուղևոր,
Կը թողու հայր մ'ու մայր մը սըգավոր․
Սև օճախի մը մեկ հատիկ բոցն ալ՝
Ցուրտ հովեն փչված պիտ՝ չըշողա ալ․
10 Խրճիթն ալ պիտի մխա օրե օր։

Խրճիթն ալ պիտի մխա օրե օր,
Ինչպես գիշերն որ կը խոկա տխուր,
Արագ խուսափումն արևին փարփառ՝
Զոր ուրվականներ տարին անբարբառ,
15 Բոց դրոշներով, ցնծումով կարմիր։

Բոց դրոշներով, ցնծումով կարմիր,
Այգուն կը տոնեն սեգ վերադարձն իր,
Ու սև պրկումներ զայն շուտ կը թողուն։
Բայց կսկիծը սուր, սուգը վրդովուն,
20 Ճերմակ պատանքն ա՜լ չեն քակվիր տղուն։


[1]903, Փետր. 15