Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
12. ՏԵՂԱՏԱՐԱՓ

Մութ մը թանձր ու հոծ պատեր է չորս դին.
Ամեհի հևքը կր լսվի ծովուն.
Տենդեր, բյուրավոր խորհուրդներ մթին
Կը ցնցեն հանկարծ միտքըս վրդովուն։

5 Օձաձև լույսի երիզներ ճերմակ
Կը փայլատակեն շողյունով արագ.
Եվ որոտումներ, ահավոր համակ,
Գոռ դըղրդումներ կը տեղան վայրագ։

Հորդ անձրևներու տարափներ թոնուտ
10 Խոլ ջրվեժներով մայթը կր ծեծեն
Խառնակ շողյուն մը երկարելով բութ
Իրենց մոլեգին ու վայրագ ծեծեն։

Իմ սիրտս ալ տրոփուն կր փղձկի հանկարծ,
Եվ զայն կը ծեծեն հույզեր անհամար.
15 Անհաս տենչերու ճիգեր մշտարծարծ
Կը լուսավորեն իր մռայլ կամար։

[1]903, Փետր. 12