Կարծես այս խոսքերը հաստատելու համար, հովի կատաղի հորձանք մը անցավ, որմե ամբողջ տափաստանին տարածությունը հեծեց։ Ամպերը կր թանձրանային ու կը թանձրանային, և կարծես անապատում բան մը կ’առկախվեր մթնոլորտեն իյնալու պատրաստ՝ 100 ահռելի՜․ մանրահատ ու չոր ձյուն մը ամեն կողմե կը պաշարեր անցորդները ու սանձահարված ապակիի անձրևի մը պես դեմքերնուն մորթը կը ծեծեր։
Իվան Տուրաք իր խեղճուկ մուշտակին մեջ կը կծկտեր։
— Սառ ցուրտ մը կա, մրմնջեց։
— Ճամբադ կորսնցուցիր, գոռաց Կոլոխվաթով։
— Ի՞նչ ճամբա. երկար ատեն է, որ ճամբաս կորսված է արդեն։
ճամբորդները սոսկումեն դողացին. ա՞լ ճամբա չկա, և փոթորիկը, — մա՛հ էր, մա՛հ:
110 Վաճառականը վար իջավ․ ձյունին մեջ խորամխված կառքին շուրջը դարձավ, պարտասուն ձիերը քննեց, և բարկությունը իջավ․ ի՞նչ ընել, հարցուր ինքնիրեն հուսաբեկ, ո՞ր կողմեն ջանալ ճամբան վերստին գտնելու, գիշերը հոծ էր, և ոչ մեկ լուսավոր կերևար մթագին երկինքին վրա:
— Ի՞նչ ընենք, հարեց բարձրաձայն։
— Առա՛ջ երթանք, նետեց երկչոտ, Իվան Տուրաք։
— Շլա՜միտ, ոռնաց վաճառականը, երթա՜լ, ի՞նչպես, և առա՜ջ, դեպի ո՞ւր, Սադանի՞ն… հոս նայե. կը տեսնե՞ս, խե՜րդ պիտի անիծեմ, և իրավունք պիտի տան ինծի։
120 Այս նոր բարկության ճայթումները ընդմիջվեցան ոռնումուքը մոլորած շունի մը՝ որ մինչև հոն կառքին հետևած էր և հիմակ նստած, խղճալի ու հեծեծագին, կը դողդղար ամբողջ մորթովը առջևի մեկ թաթը վեր վերցուցած։
— Ա՜, դուն, սպասե։
Ու Կոլոխվաթով ցատկեց։
— Թողե՜ք այդ կենդանին, ըսավ Իվան Տուրաք․ գուցե անոր հետ մեկտեղ սառինք։
Վաճառականը, մինչև ծունկերը ձյունին մեջ. ձիերուն մոտեցավ և անոնց վիզը շոշափեց. հաստատապե՜ս, ա՜լ չէին կրնար 130 հառաջանալ, և իրենց կյանքը անոնցմե՜ կախում ուներ…
Այլ սակայն պետք էր բան մը ընել, հուսահատական փորձ մը ու երեք մարդիկը գործի սկսան. ձյունը բարդելով երկու