Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կողմին վրա ետ մղեցին, որպեսզի կարելի ըլլար կառքին չվանները քակել․ և հետո, կառապանը առաջ անցավ, Կոլոխվաթով հետևեցավ անոր, ձիերուն սանձը բռնած․ հուսկ հետո կու գար Իվան Տուրաք, որ դժվարավ կը քալեր, յուրաքանչյուր քայլափոխին մինչև սրունքներուն կեսը սուզվելով, հովը այնքա՜ն կատաղորեն կը փչեր որ անկարելի էր շնչառությունները, ճշդել աչքերը կը կսկծեին՝ կիսովին կուրացած, սարսափելի ցուրտ մը շարժումները 140 կը հաշմեր․ Իվան Տուրաք շատ չանցած գետին ինկավ։

— Սեմեն Ավտեի՜չ, մրթմրթաց, ա՛լ ուժաթափ եղա, շունը քովս նստավ։

II

Հովք փչեց տարավ հեք մարդուն խոսքերը․ կառքը արդեն կ’անհայտանար մրրիկին մեջ։ Ծերունին, սառնամանիքին մեջ նստած, վայրկյանե վայրկյան տկարանալը կըզգար։

— Տե՜ր, գթա՜ ինծի, սկսավ աղոթել բարձրաձայն։

Կոլոխվաթով ճիշդ ժամանակին հիշեց ծերունին ու վերադառնալով շուտով գտավ զայն։

— Իվան Նիքիթիչ, ի՞նչ կ՚ընես հոդ։

150 — Կը մեռնի՜մ, պատասխաներ խոնարհաբար ծերունին, դուն երիտասարդ ես, պետք է ապրիս, զիս թող հոս չեմ ուզեր այլևս քեզի արգելք ըլլալ։

Վաճառականը զայն ուժգնակի վեր բարձրացուց ու մինչև կառքին քով տարավ։

— Եթե մեռնիլ կա, միասին պիտի մեռնինք, մրթմրթաց հուզումեն շնչահեղձ։

Կառքը ա՛լ չէր շարժեր․ կառապանը գետին նստած էր․ անգամ մը որ ծերունին կառքին կաշեծածքին տակ պատսպարեր, Կոլոխվաթով, ձեոքի հարված մը տվավ կառապանին՝ զայն 160 սթափ պահելու համար, ու ձիերուն քով գնաց, ձիերեն մեկուն ոտքր գայթած էր, ու ձյունը ա՜յնքան խոր էր որ ձին մեջը կը մխվեր, այնպես՝ ինչպես մարդ կը խղդվի։

Վաճառականը լուցկի մի զարկավ, ու դողդոջուն պզտիկ լույսը իրեն ցցուց թե կենդանիին աչքը պղտոր ու անշարժ էր։

Ամեն ինչ լմնցա՞ծ էր… ձյունը զիրենք պիտի լափեր։

— Շո՞ւտ, լուծը քակե։