Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

25 Նե՛րս խուժե ուժգին, նե՛րս պատուհանես
Ու լեցուր խցիկս, մինչև կաթոգին
Քու սրբությունով իր խորշերն հորդին,
Եվ ես արթննամ վաղնջուց քունես։

Համբույրիդ, գիշե՜ր, պատուհանս է բաց,
30 Թո՛ղ որ լիառատ ծծեմ՝ հեշտագին
Կաթը մեղմահոս լույսիդ տարփանքին՝
Ու զով շաղերուդ կախարդանքը թաց։