Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

2․ Սիրերգ

Գիշերն անույշ է,գիշերն հեշտագի՜ն, Հաշիշով օծուն ու բալասանով. Լուսեղեն ճամբեն ես կ՝անցնիմ գինով՝ Գիշերն անույշ է,գիշերեն հեշտագի՜ն..


5 Համբույրներ կու գան հովեն ու ծովեն,

  Համբույր՝ լույսեն,որ չորս դիս կը ծաղկի,                                                                
  Այս գիշեր Տոն է հոգույս ՝ Կիրակի՜,
  Համբույրներ կու գան հովեն ու ծովեն։
  
  Բայց լույս իմ հոգվույս քիչ քիչ կը մաշի՜,


10 Շրթունքս են ծարավ միակ հմբույրին...

  Ցնծագին գիշերն է լույս ու լուսին՝
  Բայց լուսին իմ հոգվուս քիչ քիչ կը մաշի...