Կոլոխվաթով շունին վրա խղճաց. եթե ներս առնե'ին, ա'լ ա- վելի պիտի տաքնային։
— Անկարելի' է, գոչեց Իվան Տուրտք, արդեն այս անիծյալ
սպասավորը ոտքերս կը ճմլե:
Երկար ժամանակ բառ մը չ`արտասանեցին. ատեն ատեն վա-
ճառականը լուցկի մը կը վառեր և ակնարկ մը կը նետեր դռնա- կին վրա բացված լուսամուտեն դուրս. ձյունը հիմակ այդ պա- տուհանիկին կը հասներ. շունը թարթափուն լույսին կը վազեր ու կը հեծեր սրտաճմլիկ։
— Կը խղդիմ կեր, Ըսավ վերջապես Իվան Տուրաք, գլուխս
կը դառնա։
-Եվ սակայն, Իվան, դիտեց Կոլոխվաթով, կառապանը ըս-
տույգ մահվան մը չենք կրնար խրկիլ, ա'ն ալ հոգի ունի։
-Լա'վ, ես դուրս կ՝ելլեմ. կը նախընտրեմ սառիլ, քան շնչա-
հեղձ ըլլալ։
Իրավ ալ անկարելի էր շնչել կառքին մեջ, որուն ամենափոքր
ծակերն իսկ գոցած էր ձյունը. այն վայրկյանին որ Իվան Տուրաք դուրս ելլելու կը պատրաստվեր, սպասավորը ըսավ թե ինք պիտի ելլեր,
—Իմ հայրս այսպեսով վերջը գտած է, ձյունին մեջ... դուն
կեցի'ր, ան գիտե իր ընելիքը։
Ա'լ վարանելու ժամանակ չէր. իրենցմե մեկը պետք էր հանձ-
նառու ըլլար մյուսներեն աոաջ սառելու. դռնակը կիսովին բաց- վեցավ. կառապանը սահեցավ դուրս. շունը իրեն եկավ հրճվագին կաղկանձելով, վստահ հիմակ` թե մինակ պիտի չմեոներ։
Կառքին մեջ դամբանի մթություն. շուրջանակի մրրիկը կը
պոռչտա թռչուններու անծայր անցքի մը պես. երկինքեն ու երկ- րեն ինչ որ կը զանազանվի կարծես խառնակված է թևերու առաս- պելական հորձքերու մեջ։
Կոլոխվաթով կը խորհի իր կառապանին վրա, որ հո'ն, մո-
տիկը, կ՝ոգևարի։
Իվան Տուրաք` աղոթկեր` մահվան կըսպասե. վայրկյան մը
կը սարսռա, իր քովեն լսելով հեծկլտուքներ` որոնք մանուկի մը լացին կը նմանին։
-Սեմեն Ավտեիչ, աղա'վնիս, պետք չէ քաջությունը կորսնցնել։ Հեծքերը կը կրկնապատկվին։
— 300 -