Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Կառապանը, իր ընդարմացած մատներով, հնազանդեցավ տաժանագին։

—Ձին կորսվա՜ծ է, ըսավ անտարբեր։
—Անգամ մը որ քակենք, թերևս կարենան երկուքը մեկ տուն

հասնիլ:

—Կորսվա'ծ, կրկնեց կառապանը միևնույն շեշտով։

Երկու կենդանիները ոտքի ելան, և Կոլոխվաթով զանոնք կառքեն հեռացուց, հուսալով որ անոնք բնազդաբար տուն պիտի դառնային գույժը տանելու, բացյ անոնք դարձան կաշեծածկին ետին ապաստանելու, մեծ գութ մը վաճառականին սիրտը սեղ- մեր... ձիե՛րն ալ իրենց հետ մեռնիլ կ`ուզեին:

Կառապանը դարձյալ կծկտած Էր և ամեն վայրկյան կ'ա-

ներևութանար մրրիկին հորձանքներուն մեջ, երկու քայլ անդին այլ ես ոչինչ կ`երևար։ Կոլոխվաթով կըզգար թե անդիմադրելի քնեածություն մը զինքը կը շրջապատեր, դույզն շարժում մը մա- հու չափ ցավազդու էր, սրունքները կը սայթաքեին։

Մոտեցավ կառքին, որ քառորդ ժամվան մեջ կիսովին սուզ—

ված Էր.

—Իվա՜ն...
—Ահավասի'կ եմ, պատասխաներ ծերունին, որ կաղոթեր:
—Ւ՞նչ պիտի ընենք կառապանը. եղած տեղը պիտի սառի:

Եվ իր մուշտակը ա'յնքան թեթև Է, ու հովը այնքան խիստ կը խածնե որ... եկո`ւր, երեք հոգիով ավելի կը տաքնանք։

Իվան Տուրաք լուռ Էր, կառքը երեքը միասին պարունակելլու

համար շա'տ նեղկուկ Էր, թո'ղ թե սպասավորը կը մերժեր ներս մտնել. բայց տերը զայն բռնի բերավ։

—Ստահա'կ, պիտի սառի՜ս հոն` ձյունին մեջտեղը։
—Սադանը կը զվարճանա, մրմնջեց մյուսը իր հանդարտ շեշ-

տովը, ու արդեն հովին ազդեցության տակ իր լեզուն կը թանձրանար:

Այս տեղափոխությունր բողոք մը բարձրացուց շանը կողմեն`

որ այսպեսով միս մինակ կը մնար ճամբուն վրա. ու այս զրկան- քին դեմ ոռնաց:

Կառքին մեջ մութ Էր. երկու հովի միջև կը լսվեր դոփյունը

և ուժգնակի փռնգտուքը ձիերուն` որոնք գլուխնին կաշեծածքին կը քսեին, ի զուր հուսալով պաշտպանվիլ։

                          - 299 —