81ի ատեններն էր, ու ես Արշիպեղագոսի կղզիներուն մեջ կը գտնվեի. հոն, հո՛ն, մութի՛ն մեջ. — ու Նոր Կինեաի հարավակողմը ցույց կու տար. — Մայն Կոթ, (Աստված իմ) քիչ մնաց, որ կյանքս վրա տայի այդ կապիկները բռնել ուզելով. այդ կենդանիները եթե մատներդ չխածնեն չփրցնեն՝ անպատճառ հայրենաբաղձութենե կը մեռնին. որովհետև անոնց հոգին անկատար մնացած է ու Եսը չափազանց զորացած, գրեթե ամբողջ տարի մը հոն կեցած էի, ու Պեռթրան անունով մեկը գտա հոն. բարի ֆրանսացի մը՝ մինչև ոսկորներուն ծուծը բնապատում. կ՚ըսեին թե փախստյա հանցապարտ մըն էր, բայց լավ բնապատում էր, ու այդքանը հերիք էր ինծի. անիկա կենդանիները անտառներեն կը կանչեր, ու անոնք կու գային իրեն. ու կ՚ըսեի իրեն թե ինքը Ս. Ֆրանչիսկոս մըն էր. կը խնդար ու կը պատասխաներ թե երբեք ձուկերուն քարոզած չուներ:
«Եվ այդ մարդը, որ կենդանիներ ընտելացնելու մասին անզուգական էր, իր տունին մեջ ճիշդ այս վանդակի օրանկութանին պես հատ մը ուներ, զայն պզտիկուց ձեռք ձգած էր, և անիկա Պեռթրանին համար զավակ, եղբայր, օբերտ-բոմիք, ամեն ինչ էր. տունին մեջ հատուկ սենյակը ուներ — վանդակ չէ՛, սենյակ — անկողինով ու սավաններով. գիշերը հոն կը քնանար ու երբ առտուն արթննար, սիկառը կը ծխեր Պեռթրանին հետ ու կը ճաշեր. հետո թևթևի պտույտի կ՚ելլեին, ինչ որ ամենեն սոսկալին էր: Հեռ Կոթ, (Տե՛ր Աստված) տեսած եմ այդ կենդանին որ աթոռին մեջ ետ ընկրկելով կը խնդար երբ Պոռթրան կես-կատակներ կ՚ըներ ինծի. անիկա անասուն չէր, մա՛րդ էր. Պեռթրանին կը խոսեր ու ան կը հասկնար, աչքովս տեսեր եմ, ու միշտ ինծի հանդեպ քաղաքավար էր, բացի երբ խիստ շատ խոսակցեի Պեռթրանին հետ ու իրեն բնավ բան մը չըսեի. այն ատեն զիս մեկդի կը քաշեր — այո, այդ մեծ սև սատանը, իր ահագին թաթերով, — ճիշդ տղու մը պես, անիկա անասուն չէր՝ մա՛րդ էր. այս բանը հասկցա դեռ երեք ամիսը չլրացած, Պեռթրան ալ գիտեր. և Պիմին ինքն ալ կիսովին կը հասկնար մեզ, սիկառը կապույտ լինտերուն ու խոշոր շնատամներուն միջև:
«Հոն տարի մը մնացի, երբեմն կապիկներ ու մերթ ալ թիթեռնիկներ ու միաբլթակներ ժողվելու. անգամ մը Պեռթրան ըսավ ինծի թե կ՚ուզեր կարգվիլ, որովհետև հարմար աղջիկ մը
20–493