Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ա՜հ, լըսի՜ր, տերևին հովը ինչե՜ր կը հծծեր։

«Կը սիրե′ զիս, չի՜ սիրեր, քի՜չ մը բընա՜վ… տարփագի′ն…»
5 — Մեկիկ մեկիկ փետտեցի, գաղձերուն հետ ձանձրույթիս ,
Ու, սայրասուր փուշին հետ սրտիս մխվող թախծանքին․

Ինչպե՜ս կրկնեմ բարբառը երիցուկին, զերթ գուշակ,
Հե′ք ձաղիկ զոր խեղդեցի վայրկյանի մը մեջ անհույս՝
Երբ ձեռքիս մեջ կըզգայի ձեռքիդ երազն անապակ։

10 Ինչպե՜ս ըսեմ՝ տաղերը աքասիաին ու վարդին
Ու վիպերգը՝ կեռասե բադրոններուն վրա ձյունող
ճերմակ բուրյան շափրակի բադիլներեն հծծըված։

Թավուտին մեջ թևաբաց, ահա′, տեսիլդ Է կայներ.
Ծերպերե ներս սըպրդած մեղմով հետքըդ կը շոյեն
15 Ու բուրմունքով քեզ կ’օծեն այծտերևին նուրբ մատներ։

Շամանդաղին մեջ թել թել կ’իյնա ջրցայտքն անտարբեր,
Դալարին մեջ կը սահի հեղեղատ մը բերանբաց,
ճամբուն վըրա կը կրկնե աղբյուրն անմեռ հեքեաթներ։

Մառախուղով կը լենա հետ շրջագիծն երազիս,
20 Ուր ամբարձիկ մարմինիդ հըպարտ շուշանն Է կեցեր
Հոգվույդ տենչոտ կարոտին, ա՜հ, պատարա՜գ ըրե զիս։

Մառախուղը՝ հորդառատ հովանոցին մեջ կ’իջներ,
Ուր տենչանքներըս գրկած լացի մարմինդ ըսպիտակ,
Եվ համբույրիդ տեղ գըտա վայրի վարդի ըստվերներ։

25 Ապրիմ-մեռնիմ մը ձեոքըս նորեն դաշտերն ես ինկա,
Ու տենչանքներըս գրկած լացի մարմինդ ըսպիտակ.
Դարձիս՝ ճամբան՝ սառե՜ր Էր՝ տամո՜ւկ՝ լույս ու լուսինկա։

7. (էջ 94-95)


«Մասիս»

ՋՐՏՈՒՔ



Հոյհո՜յ, գետը կը թրջե ցայգուն քամակն արծաթված,
Իր հորձքին մեջ ծեծելով անդուլ խարակն ու խութեր,
Հոյհո՜յ, առուն հորդառատ դալարին ծոցն է նետված,
Գաղջ տարփանքովն իր ջուրին՝ ուր արևը կ’ապրի դեռ։

5 Հակուրջի մը առկախած գյուղակն անգին կ’օրորեն
Անրջական հյուսվածքով խումբ մը ժայռի ըստվերներ.
Վանքին բակը՝ կ’աղոթեն՝ հսկա ծառեր տարորեն՝
Որոնց տամուկ շուքին մեջ Աստվածամարն է կայներ։
Ու գյուղակին դեմ նստած, երիտասարդ ու պչրոտ,
10 Պարտեզները՝ վերեն վար վազող ջուրին կըսպասեն.