Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա՜լ հափրացաձ խոԼ Գետին անարգավանդ դարպասԵն,

    Ու լռությունը լլկող ԼուտանքներԵն արհավրոտ։
    Գիշերային ջրտուքի ժամն է, լույսին մեջ կայնած
    Մըշակն անքուն, կրսԼասե, ոտքը բոպիկ, բահն ուսին․

15 Դարաստանին վրա կ՚իջնԵ թեթև քողք մԸ միգամած,

    Եվ աննրկատ ու շաղփաղփ ծղրիդներ' հո՜ւր' կը խոսին
       
   Կըձգվի լուսարծաթ ժապավենն այԴ բարբառին,
   Ինշպես կոթունն ասուպի ծաղիկներուն կաթնավետ։
   Խարույկները' ոսկեբաշ' ուրեք ուրեք կը վառին։
20 Ավաղին վրա ջուրերու կ՚իյնա շառաչը վետվետ։
   Հոյհո՜յ, առուն կը հասնի ցանկապատին քովերեն,
   ԵրԳի խլյակ մը կու գա կառչած իր լայն գոտիին
   Սյուք մը կ'անցնի, տերևներ կը խարշափեն ցնծագին։
   Վարեն ջուրը կը խայտա, կը խնդա լույսն ալ վերեն։

25 Թումբերն անդուլ կը բացվին, ջուրն անձկությամ կընդգրկե

   Վարդի տունկերն ու որթերն ու ածուները բոլոր.
   Բահի երկու հարվածով նայիս առուն կը թեքե
   Օձաճապուկ դարձվածքով հեղուկ իրանն իր ոլոր։
  
   Արևին տակ հերձատված ծերպերն համբուն կը լենան,

30 Ու, դարձուցե՜ք կը կանչե ծեր մը մութին ընդմեջեն.

   Խիճերուն ու սեկին մեջ բահերը խո՜ւլ' կը հնչեն.
   Ու դարձուցե՜ք, դարձուցե՜ք կը կոչե ձայնն անխափան։
  
   Աղջրնակ մը արիշին մեջ նստեր շեր կը կանչե,
   Որ հոգնաբեկ մըշակին օրորի մը պես կուգա։

35 Հողը ծծեց ջուրերուն տարփանքն' որ դեռ կը հնչե.

   Եվ հիմակ' թա՜ց  կը խոկա իր երկունքին ապագա։

                                     8. (էջ 96—97)
                               	«ԱՍՏՎԱԾԱՄԱ՜Ր, ԱՍՏՎԱԾԱՄԱ՜Ր
                                 «․․․Ահա կաթիլ մի կաթին քո՜ւմդ
                                 կուսութեան յանձն իմ անձրևեալ․․․»
                                                       Նարեկացի
  Մեղեսիկի փոշի ցանած են գիշերին,
  Արծաթ  ղենջակն իր հոլանի մարմնին վրա
  Գետն հեշտանքով կ'երըճկըտա։
  
  Հովանիին տակ խնկադույն որթատունկին,

5 Ուր կը շաչե գետին մեներգն համրարոլե,

  Լույսի ժամեր կը սողոսկին։	•
  Ջրաուք' գավառի բառ' կը նշանակե ոռոգում։