Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
5. ՑԱՑԳԱՆՎԱԳ

Կու գա սիրերգն հեղեղատին
Անտառներու մեջ մենիկ,
Երբ ժըխորներ պահ մ'ընդհատին,
Հասնի գիշերն երջանիկ։

5 Արևելքի գիշեր մը ջինջ,
Շափյոլղազարդ երկինքով,
Ուր հեշտություն է ամեն ինչ,
Ամեն իր լի բուրմունքով։

Ծառաստվերի տակ սխրալի,
10 Բուներուն մոտ ու հեռու,
Ջինջ հեղեղը կը թավալի
Արծաթացող լույսերու։

Ու կը շրջի անտես ոգին
Հոն անտառի ծառերուն՝
15 Խարշափն որոնց, թույլ, հեշտագին
Կը նվագե օրորուն։

Պիշ կը դիտեմ սաղարթախիտ
Արահետները նրբին,
Ու երազներս ականակիտ
20 Հետզհետե կը թափի՜ն…

…Դեռ մինչև ե՞րբ, ըսե՜, հոգի՛ս,
Դեռ մինչև ե՞րբ տառապիմ
Պրպտելով անրջանքիս
Թոշ ծաղիկը մտերիմ:

— 34 —