Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
4. ԹՐԹՌՈՒՄՆԵՐ

Լույսի բիծեր ծիրանի
Կ՚ասղնտեն քողքը մութին.
Լուսնի ցոլքեր կ'անհետին
Խորքը ծովուն հոլանի։

5 Հըմայքներով փողփողուն,
Հեշտություն մը կապույտի,
Հանդարտորեն կը ժպտի
Հոգվույս մըռայլ տենչերուն։

Սիրո հուշեր լուսավետ,
10 Դողդոջուն ու ցնծագին,
Արագորեն կը ծագին,
Հըպարտ կ՚անցնիմ երբ քովեդ։

Ըզգացում մը բյուրեղե,
Ծիածանի երանգով,
15 Ցավոտ հոգվույս մութին քով
Լույս ակոսներ կը պեղե։