Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
6. ԵՐԱԶԻ ՊԱՀԵՐ

Լույսը մարած սենյակիս մեջ,
Ուր կր հոսին գալար գալար
Հորդ ալիքները մութին,
Ու կ՚անհետին
5 Արծաթ շողերն երազի.
Ես կը փնտռե՜մ մըտամոլար
Ըղձանույշի ձեռքն այն փափուկ, երկնային'
Որ պիտի տար ինծի ծաղիկն ըսփոփանքին։

Ես կը փնտռե՜մ,
10 Ըսպտսումեն հոգիս համակ պարտասած,
Ու տենչանքով մշտահած.
Ես կը փնտռեմ,
Հորիզոնին վրա նըսեմ,
Լույսի շող մը՝ զոր կը մարեն անդուլ վարանքն ու

կասկած։

15 Ու տակավ,
Կ՚իջնե ձանձրույթն երազանքիս,
Հանդիսավոր ու տրտում,
Ու կը պատե իր մըշուշե պարուտակին մեջ հոգիս
Անձկությունով անպատում։

20 Մըտածումը, ինչպես ճամբորդ ուղեկորույս,
Կ՚անցնի փութով, անձկագին,
Երկարաձիգ, մերթ լուսավոր ու մերթ անլույս,
ճամբաներեն իմ մտքին։

— 36 —