Ա՛հ, կը շտապեն, կը փախչի՝ն 25
ճամբաներու լույսերն ամեն,
Հանկարծական խուճապի մը մատնըված.
ճառագայթի հազիվ վերջին
Բիծ ու խաղեր կը համեն
Քովը ճամբուն մթամած՝ 30
Ուր համադրավ կը տարածվի վեհունի ցայգն համորեն:
Ես կը փնտռե՛մ,
Պատըշգամին վրա կանգուն,
Զույգ մը աչքեր՝ մեղեսիկե, որոնց ճըրագը վառի
Հոգվույս մեգ ու խավարի 35
Անդոհության մեջ դժխեմ:
Պատըշգամին վրա կանգուն,
Ձեռքս հոնգնաբեկ ճակատիս,
Մինչ կը հոսի գիշերն ինչպես ծով անհուն
Դեպ ի ափունքն երազիս՝ 40
Ես կը սպասեմ հորդ ու վըճիտ լույսերուն՝
Որոնց բոցը պիտի ցոլա անծիր ցայգուն մեջ հոգվույս: