Շերամատան մեջ կը հնչեն բոժոժները զիլ՝ դափին,
Որուն հուշիկ կ՚ընկերանա ձայնն երգեցիկ կիներու,
Եվ կը մարի մերթ ճարճատուն ծիծաղներուն մեջ ծափին,
Պատուհանէն լուսնի լույսի շափրակներ ներս կը թափին։
5
Ըսթափանքի ժամն է պչրոտ, փափկամարմին շերասին՝
Խածումն որուն՝ կը քթքթա տերևուտքին մեջ դալար․
Ու սատափներ, ու զյումրյութներ, ու շողակներ… միասին․
Մեկ փաղփի մեջ կը նույնանան շերամ, տերև ու լուսին։
Երազանուրբ անասնիկին օրհասն ու մահն ըսպիտակ, 10
Վերջին քունն ալ դափ ու ծափով պիտի տոնեն վաղ գիշեր,
Օդանույշի ձեռքով բանված զանակածոպ լույսին տակ
Հինգ աղջիկներ հուսկ օրորը պիտի երգեն վաղ գիշեր…