Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
10. ԱՔԱՍԻԱՆԵՐՈԻ ՇՈԻՔԻՆ ՏԱԿ
Ծաղիկներեն հուշիկ թերթեր կը թափե
Բուրումներով օծուն հովիկն իրիկվան,
Հոգիներուն կ՚իջնե երազ մը բուրյան,
Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սատափե։
5
Աքասիաներ, գինով լույսե ու տապե,
Օրորվելով մաքուր շունչ մը կը հևան.
Մինչ կը ձյունե ծաղիկն իրենց հոտևան՝
Զոր խոլաբար հովը գրկել կը շտապե։
Ու լոլյսն անոնց, անխոս հուրի՜ դյութական,
10
Հըմայագեղ ու վարսքերով արծաթե,
Շատրըվանին կ'իջնե գուռին մեջ կաթե։
Զուրը ցայտքեն ծաղիկ ծաղիկ կը կաթե.
Վըճիտ, ինչպես լույսե արցունքը մանկան,
նըվագն անոր կը հեծեծե հեշտական։
15
Ծաղիկներեն հովը թերթեր կը թափե…
|
|