Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
13. ԽՈՆՋ ԻՐԻԿՈԻՆՆ ԱՐԱԳՈՐԵՆ…

Խոնջ իրիկունն արագորեն կը խոնարհի դեպ ի խավար,
Բուրմունքներու հաշիշն հոգվույս մեջ կը ցանե հեշտանք

մը թույլ,

Երգի խազեր կը կրքոտին տակավ տենդոտ հուզումնավար։

Անօրինակ մըրափի մը մեջ կիսազգած կը թափառիմ,
5 Ցնցված ձայնեն ճոկաններուն՝ որոնք կու լան դուրսը անդուլ․
Պատուհանեն կը խրկե ինձ հովիկն համբույրն իր մտերիմ։

Մութ սենյակիս մեջ կը շրջիմ առջի համբույրն անրջելեն,
Ու շրթունքներս են բոցավառ ջերմութենեն երազային.

Փակ են աչքերս, և կամ հանկարծ մերթ անձկությամբ

դուրս կը նային,

10 Ա՜հ, լըռությունն որ կը տևե՜, և ըստվերներն որ կը քալեն…

Շուրջիս անփույթ իրերն համակ հարցումներուս հանդեպ

խուլ են,

Հանդիսատես կ՚ըլլամ մտքիս պատկերներուն քայքայումին…
Դուն չե՜ս գիտեր թե ի՛նչ կըզգամ դուրգուրանքես երբոր իմին՝
Քեզի համար տենդով հյուսած երազանքնե՜րս իսկ կը խըլեն…

— 45 —