Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

12. ԳԵՏԱՓԻ ԵՐԱԶԱՆՔ


Գյուղն համորեն կը մըրախե ծոցն արևոտ ժայռերուն.
Տիվանդորրի պահն ըմպած է մեղկ հեշտություն մը սյուքի,
Որ ջուրերուն վրա կը ցանե գինովի գողն իր թրթռուն,
Գետն համբույրի մը երազով դեպ ի ափունք կը թեքի։

Գետեզերյա ծառաստաններ, միջօրետքի այս պահուն,
Ինձ անծանոթ թավուտքներե կը խրկեն բույրն հեշտանքի,
Որ համրորեն կը ծավալի ծաղիկներեն այն լըքուն,
Ասդին անդին տարտըղնըված՝ որոնց հոգին կը ցամքի

Եվ հընամի ծառեր զյումրյութ միայնությանց ընդմեջեն,
Կ՚արտածորեն մուշկի բույրեր ու ժպիտներ ալ բոսոր.
Կիսամըրափ կ՝երագեմ, զիս աղաղակներ կը կանչե՜ն․․․

Ձայներ՝ դյութիչ աշխարհներե, տարտա՜մ, անո՜ւյշ, հեռավո՜ր՝
Որոնք անգին զիս կը տանին երանաստան մը բաղձոտ
Ու կը նիրհեմ արբշիռ՝ հովին դյութիչ նեկտարն ըմպած հոտ։