25
Թուրինջ գույներ ջրրանըկար… ծիրանիղ հե՜վք արևմարին…
Մրշակնհր ու ձիավորներ պարտեզներեն կը դառնան տուն,
Խարխուլ կամուրջն անոնց բեռին տակ կը հեծե խոնջ ու նըկուն,
Գետեն անդին երանգ ու ձայն հետըզհետե կը մարմըրին։
Ահա գիշերն ալ ծանր ու մեղկ կը գըլորի սարերեն վար, 30
Ու տապահար դաշտավայրեր կը հագենան աղջամուղջով.
Կենսանորոգ շունչ կը բերե ըսթափանքի կազդույրն այս զով,
Բայց ցորեկին դեռ կը տևե բազմալեզու տենդն հըրավառ։