Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
22. ՍՈՆԱԴԻՆ
Միջոցին մեջ կը թոշնի
Լույսի ծաղիկը թրթռուն.
Ըմպած մրռայլն ամպերուն,
Տըխուր է ծովն աշունի։
5
Ցորեկներուն կը հակին
Գորշություններն հոգվույս մեջ՝
Ուր գիշերվան երդը գեջ
Լացավ թոնով մը մեկին։
Ամայության մը տրտում
10
Կու դա ինձ ցավն երբեմնի.
Եվ երազանքս անպատում
Կը կոծկոծի՛, կ՚արյունի։
Հովը կ՚ոռնա խուլորեն,
Ու գիշերը կ՚երկարի՛,
15
Ալիքներու ժըխորեն
Ու սարսափեն խավարի։
Դալուկ սիրո մ՚աշնային
Կը կաթե դողն հոգվույս մեջ,
Ուր հոլրիներ կը նային
20
Անրջածին, լուսամեջ:
Բայց կը վախնամ որ նորեն
Խուսափի՛ լույսն երազին,
Ու մըշոլշներ գաղտորեն
Վայելքներուս շուրջ հածին։
|
|
— 57 —