Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

25 Աղաղակ մը, մեջն հոգվույս,
Արագորեն կը ձայնե
Մահվան պարը սրտահույզ,
Մեռա՜ծ է կույսը ձյունե։

Տարփատենշիկ, զաղփաղփուն,
30 Աղջիկն է ան անուրջիս
Երազունակ ու փաղփուն
Հոգին կանգնած է առջիս։

Ու կը տեսնեմ դեռ շողուն
Փայլը սրտին իր նըսեմ.
35 Մոգութենեն աչքերուն
Հափշտակված կ՚երազեմ…