Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
24. ԱՑԳԵՐԳ

Այգն է ծաղիկ երազով լի ու բալաձիգ՝ թեթևորեն.
Մըշուշն անծալ ջրվեժի պես ամբարտակէն վար կը հոսի.
Եր շըփույթին մեջ կը շիկնի ոսկի աղջիկն արշալույսի,
Այգն է ծաղիկ երագով լի ու բալաձիգ թեթևորեն։

5 Երկու բոցե թևերու մեջ ծո վանը կարն է սխրալի՜.
— Կապույտի՜ փառք ամրափակված շրջագիծով ոսկեդրվագ,—
Ուր ցնծալից թևճակներու հեշտերգն ունին կուր ու նավակ.
Երկու բոցե թևերու մեջ ծովանըկարն Է սխրալի՜։

Պիտի ըմպե՜մ բոցե արևին, ճառագայթի՜ եմ ծարավի.
10 Պիտի ծըծեմ բույրն առտըվան՝ հոգվույս համար՝ որ հիվա՜նդ է.
Հոգվույս համար՝ որ կ՚երագեր գգվոտ ու մեղմ շունչն հարավի,
Պիտի ըմպե՜մ բոցն արևին, ճառագայթի՜ եմ ծարավի։

Քիչ մըն ալ դո՜ւն ժպտեիր, ա՜հ, հոգվույս համար՝ որ հիվա՜նդ է.
Նայվածքի խաղ՝ որով դառնա աշխարհն ինծի ծափ ու ծաղիկ,
15 Տարիներով իմ երազս էր սիրո գարուն մը խաղաղիկ,
Քիչ մըն աչ դո՜ւն ժպտեիր, ա՜հ, հոգվույս համար' որ հիվա՜նդ է։

Սեր-Արևիգ բոցն երկարե խորերն հոգվույս իմ պատանի,
Զերթ արևին լեզվակն ոսկի՝ որ կը ծըծե մըշուշն այգուն.
Ո՞ւր է ճաճանչն, հուրքը ջերմին՝ որ մառախուղն առնն տանի,
20 Սեր֊Արևիգ բոցն երկարե խորերն հոգվույս իմ պատանի։

— 60 —