Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


23. ՎԱՅՐԿՅԱՆՆԵՐ


Ո՜վ սիրական խավարներ:

Կենդանի՜ երազ դանդադ զիշերներու,
ուր կի՜րքը միայն նայվածքներ ունի:
Ու մի՜շտ, մի՜շտ, անխո՜նջ
կերպով, անպատում մելամաղ֊

ձությունը Հսւմըույրին:

Ոեյմոն Պույեեռ

Հըրայրքիս մեջ գիշերը զայն կ՚երագեմ,
Շրթունքներրս պատրաստ իր մեղկ համբույրին.
Բայց ժըխորին մեջ կը մոռնամ վերստին
Այն պահերն՝ ուր ղայն սիրած եմ մոլեգին։

5 Ու կը մոռնամ ես նոպաներն ալ բոլոր․
Հորդ կիրքերու ժամերն ամեն ըղձածոր՝
Երբ կ՚իյնամ ոտքն իր տեսիլքին՝ մինչև որ
Անշարմանամ պաղատանքիս մեջ մոլոր։

Ու շեմ հիշեր ցորեկն ասոնք, երբ խունկե
10 Ա՛լ ավելի հեշտ բուրմունք մը մեղկօրոր
Իր ծըփանքին մեջ հույզերըս կը լլկե։

Այդ բուրումի եղկությունն, որ միշտ անկե
Եը ծորի և կը պարուրե զիս՝ բոլոր
Հոգիս անծիր մոգությամբ մը կը խնկե։



— 59 —