Տենչանքներըս, տարագնացի՜կ մեղուներ,
Ոսկի երիզ մը բանալով
Ու զանակներ անձրևելեն
Թըռան գացին երամ երամ.
Անցան գացին դարուղիեն,5
Կիսաթափանց մըշուշներու ապրշում քողքը պատռելեն
Եվ հածելեն մեջն արևին ոսկեծաղիկ մառախուղին:
Արևակի, սուտակներու ու զյումրյութի
Փաղփուն երանգը ծըծելով իրենց չորս դին.
Ծործորներեն, բացավայրեն10
Ու ցորենի գադիշներեն անցան անդին.
Ես գետափին մոտ մընացի վարատակա՜ն,
Մելամաղձիկ երազս հըղած
Դեպ հեռավոր ծաղկաստաններ՝
Ուր թառեցան մեղուներն իմ տենչանքներուս:15
Մեղուներն իմ տենչանքներուս՝
Միջօրետքի պահերեն վերջ,
Որոնց դարձին ես կըսպասեմ՝
Ուղեկորույս զակատելով:
Ահա՜ օրն ալ մըթագնեցավ,20
Եվ ես ի զո՜ւր տարաժամ
Դեռ կըսպասեմ անոնց հևքոտ ու մեղրազօծ վերադարձին:
Ա՜հ, այս ցայգուն
Պիտի անցնիմ դարձյալ Վախիս ճամբաներեն.
Ալ հափրացա՜ծ, ուշակորույս,25
Գիշերներու ըմպած գինին խավարածոր,