Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պիտի անցնի՜մ ես այս գիշեր՝
Երկյուղիս սեպ ճամբաներեն,
Իմ գանկիս տակ
Հույսի ոսկի բոցին անուրջն առկայծելեն:30

Ալ հոգնա՜ծ եմ
Ըսպասելեն տենչանքներուս մեղրին անույշ,
Ու տարաժամ այս հածումին մեջ երջանի՜կ պիտի ըլլամ՝
Եթե թունեղ խա՜յթ իսկ բերեն
Ուղեմոյար մեղուներն իմ տենչանքներուսռ:35