Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ու, մինչ թուփ ու ծաղիկ ծարավեն կը մարմըրին,
Ես կ՚ըմբոշխնեմ խտղտանքն անանուն՝ երջանիկ տիվանդորրիս,30
Համրորեն ու գիտակից
Գինովությամբ հեշտագին։
Քի՜չ մըն ալ դեռ,
Ա՜հ, շողա՛, շողա՛, բաբի՜ արև, հիվա՜նդ եմ…
Վերջին անգա՜մ մըն ալ,35
Դեռ իրիկո՜ւն շեղած
Ու, դեռ տամուկ գիշերին վըհուկը զիս չընդգրկած,
Վերջին անգա՜մ մըն ալ,
Փարե՛ հոգվույս խանդաբորբ ու կաթոգի՜ն,
Հիվա՜նդ եմ, բարի՛ արև, շողա՛, շողա՜…40
|
|