Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
32. ՑԱՑԳԱՑԻՆ
Լուսնի մահիկն երբ
Սանդուխներու կրա
Մեղմով կը տեղա
Լույծ, անձրևակերպ
Սահանքն իր լույսին:5
Եվ երբ մանիշակ
Գոլորշիներուն
Մըշուշն անապակ
Կր ծաղկր թրթռուն
Ծովերուն վըրա:10
Խորն իմ սենյակիս
Կը հանգչի հոգիս.
Փակաչք ու անթարթ
Կը ծըփամ հանդարտ
Ըստվերի գորշ գորշ15
Լըճակներուն մեջ։
Հայելիներուն
Հոգին պըրիսմակ
Կը դողա համակ
Երբոր սարսըռուն20
Աշտանակներուն
Ծիրանի ցոլքեր
Կը սահին անոր
Վըճիտ ծալքերեն։
Հոգվույս ալ մեջեն25
Տակավ կ՚երկարի
Փափուկ արձաթի
|
|
— 72 —