Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շավիղ մը ձայնի:
Ու ճառագայթներ՝
Որ զիս կը կանչեն30
Հոգվույդ ալուցքեն
Կը հասնին ինծի։

Հապօ՜ն, կը մեկնին
Իմ անրջանքին
Թիթեռներն ամեն,35
Ու միջոցին մեջ
Հուշիկ կը գըծեն
Շառայլ թըոիչքին
Ակոսն հեյտագին։

Ակոսն հեջտագին՝40
Որ ձայնիդ կառչած
Կ՚երկարի մինչև
Քու սրտիդ արև…