Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Բ

Ուռենինե՜ր, արտասվեցե՜ք տրտմագին
Գորովակաթ արցունքը ձեր արծաթե.
Քաղցր է ինծի զեղումն այդ ձեր թախծանքին՝
Որ տրտմանույշ կայլակներով կր կաթե։

Տիվանդորրին համբուն՝ ժամերն են ոսկի,25
Ձեր սաղարթին գորշ ու տարփոտ շուքին տակ՝
Ուր բուրմունքը կու գա ծաղիկ ու հասկի
Եվ կը հնչէ հուշքերուս ծափը խայտակ։

Ուր մերթ ձայնն ալ թմբկիկներուն հեռավոր,
Ու ծիծաղը բամբիռներուն արծաթի,30
Ու գնչուհի երգիչներու տարփավոր
Սիրերգն երուն արձա գանգն ալ կը ցաթի։

Ու երբ դարձյալ հովիտն համակ ընդգրկե
Անդաստանին վայրի Լուռը թևավոր,
Ու երբ ծառուտքն ալ արբեցած խոնջենքե35
Անշարժանա իր խոկին մեջ մենավոր։

Արագիլ մը կ՚անցնի հանկարծ անվրդով,
Ցուցադրելով կարմիրն իրեն կտուցին
Ու կը տաքնա մեջն արևին հուր ցանցին,
Ու կը ցանե հոս հոն կափկափն իր թոթով։40