Ուռենինե՜ր, շիթ շիթ արցունք ցողեցեք,
Մինչ բուրմունքնիդ իմ հոգվույս մեջ կ՚ամպանա,
Եվ այս չքնաղ անդորրության հեց՝ թող հեք
Երազանքրս պահիկ մր գեթ հեշտանա,
Եվ երբ իջնե լեռնեն հովիկն իրիկվան,45
Ու սրսըփա թախծոտ օրհներգը սոսին․
Երբոր ցայտքերն ավազանին մեջ հոսին
Ու ձեր շուքին տակ թռչնիկներ թռվըռան․
Ու երբ արևն ալ քրքմաներկ վրձինով
Ոսկեզօծե սրգատամոլկ ձեր հոգին,50
Երբ համբույրի պես փաթթըվի ձեր շոգին
Անոր ցոլքին՝ եղկ, տարփագին ու գինով․
Միշտ, համրագին կաթկըթեցեք դուք նորեն
Արծաթելու համար խորհուրդն անպարփակ
Որ շուքե շուք կր թռչըտի լայնորեն55
Ընդգրկելով ամեն դալար շրջափակ:
Ու երբ ցայգն ալ ծառաստանին մեջ սահի
Սև մագիլով ձեր ջինջ հոգին ճանկելու,
Լացե՜ք նորեն, դուք համակերպ ու հըլու
Դողդըղագին ձեր տագնապին մեջ ահի:60