Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ հոգիներ կ՚իյնան անոնց ծնրադիր,25
Սիրերգությանց ըմպած հըմայքն հըրեղեն.
Պայեր անոնց միստիք ճամբան կը պեղեն,
Ու կը ցնծան լույսով՝ զենիթ ու նատիր։

Ու կը րացվի փալփլուն՝ գիշերն երջանիկ,
Արձագանգներ կը խաղան դեո հոս ու հոն.30
Քերթված մըն է ցայգն համորեն, ջի՜նջ գեղոն՝
Որ կ՚երփներգե ծափ ու ծիծաղ ու ծաղիկ։