Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
37. ԱՌՏՎԱՆ ԱՐԵՎԻՆ ՄԵԶ
Ահա՜ կ՚անցնի ցայգս անքուն,
Մութին ծածքը կը մաշի․
Ու կը կայթե կույսն այգուն
Իր քողքին մեջ մըշուշի։
Անցան սայլերն ալ դանդաղ,5
Ու մըշակներն երգեցիկ,
Ու բանվորներն ու հոտաղ՝
Ճամբաներեն բալաձիգ։
Ճառագայթներ խուսափուկ
Լիճերուն մեջ կը խաղան,10
Եվ հանկարծ թույր մը դեղձան
Կը ներկե ջուրը փափուկ։
Ու բոցեղեն լեզվակներ
Կը ծըծեն մեգն համորեն,
Արևին կյա՜նքն հըրեղեն,15
Արևին փա՜ռքն անըստվեր…
Հոգիես ներս կը խուծե
Քրքումն ալիքի նըման,
Եվ հովիկին առտըվան
Գինովությունն հաշիշե։20
Լիճը բոսոր հարսնուկի,
Ցորենի ծովը կանանչ,
Կը հծծին տաղն անճանաչ
Մըտերմասաց շըշուկի։
|
|
— 82 —