Այս էջը սրբագրված է
}25 Թումբերն անդուլ կր բացվին, ջուրն անդադար կ'ոռոգե Վարդենիքը, թըթաստանն և ածուները բոլոր. Բահի երկու հարվածով նայիս առուն կը թեքե Օձաճապուկ ձևերով հեղուկ իրանն իր ոլոր։
Ջուրն անընդմեջ կը հոսի, ածուները կը լենան, 30 Ու, դարձուցե՜ք, կը կանչե ծեր մը մութին ընդմեջեն* Խիճերուն ու սիկին մեջ, բահերը' խուլ կը հնչեն, Ու, դարձուցե'ք, դարձուցե՞ք, կր կոչե ձայնն անխափանէ
Աղջընակ մը, արիշին տակ նստած, շե՜ր կը կանչե, Որ հոգնաբեկ մըշակին օրորի մը պես կու դա. 35 Հողը ծըծեց ջուրերուն տարփանքն' որ դեռ կը հնչե, ԵՎ հիմակ թա՜ց կը խոկա իր երկունքին ապագա։