Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/96


8. ԱՍՏՎԱԾԱՄԱ՜Ր


«Ահա… կաթիլ մի կաթին

քումդ կուսութեան յանձն իմ անձրևեալ...»

Նարեկացի


Կաթնածաղիկ ու կապտերակ գիշերին մեջ,
Մեղեսիկի փոշի մըշուշն ըլլամ ըսփյուռ,
Եվ առիգածն արծաթէ ջուրին վրա հոլանի.
Ու ձա'յն ըլլամ, ըլլամ ծաղիկ, ըլլամ զեփյո՜ւռ՝
Ամեն իրի հըպիմ փպփուկ թևերով գեջ։
Ըլլամ ջրվեժ, ըլլամ գետափ մը գեղանի,
Ըստվե՜րն ըլլամ խնկագունած այգիներուն,
Կամ գետերու հողմիկ ավաշն, ու գետաձայն
Հովին անցքը՝ երկնասլացիկ կատտրներեն։
Կաթնածաղիկ ու կապտերակ գիշերին մեջ
Պատկե՜րն ըլլամ սրբագնացած ես համայնին.
Օղամանյա կ մ՝ըլլամ ես թանկ և անմարմին․
Ու շուշփա մը' հաղորդությանըդ կաթնաձիր.
Գետեն անգին կանչերս ինծի․ Անցի՜ր, ա նցի'ր.
Մեծ դյութության կայծակ մը տաս մըթար հոգվույս,
Ա՜հ, չըգայթի՜մ կոհակն ի վար ցընորքներուս․
Թող համբուրէ' աչքըս ջահոլմն ալքերուդ կույս,
Ու չըգայթի՜մ կոհակն ի վար ցընորքներուս։
Ահա՜ մագլիմ պիտի ցավիս սարակն ի վեր.
Երագներու սատափ ճամրեն ցրվե ամպեր.
Եվ իղձերուս կապույտին վրա, վարդ ամպր դուն,
Վարդ ամպն եղիր՝ մերթ լուսինկան պատմուճանող․
Դո'ւն, աստվածյան գեղեցկության արփավո ր հարս,
Սրբության կո՜ւյսը ձյունաձիր ու հըրավարս։
— 96 —