էր, որ այդ «հուզումները միայն ցույց են տալիս, թե որքան անսպասելի էր նոր հրովարտակը, որ ծանր պատժի հանգամանք ունի, թե ինչպես դա հակասում է եկեղեցու օրենքներին և ժողովրդի մեջ դարերով մշակված պատկերացումներին»։
Անհավասար պայքարում հայ ժողովուրդը հաղթեց իսկապես, և 1905-ի օգոստոսի 1-ին հրապարակվեց ցարի հրամանագիրը՝ հայ եկեղեցու գույքը վերադարձնելու և ազգային դպրոցներր վերստին բանալու վերաբերյալ։ Վճռական դերը այս հարցում, անշուշտ, Խրիմյանինն էր։ Պատահական չէ, որ Ռուսաստանի Պետական դումայի հետադեմ երեսփոխանները կշտամբելով իշխանություններին, որ տեղի են տվել հայոց շարժման առաջ, կատաղի զայրույթով էին խոսում հենց Խրիմյանի մասին։ Գրանցիր մեկը տարիներ անց, 1908 թ., դեկտեմբերի 10-ին չմարող չարությամբ հիշեցնում էր. «Այն դեպքում, երբ Կովկասում բոլոր մյուս ժողովուրդները երդման արարողությունը կատարում էին ռուսերեն, հայերը անհասկանալի ավանդույթի ուժով պահպանեցին այդ բանը հայերեն անելու իրավունքը։ Ստոլիպինը պահանջեց, որ դադարեցվի դա: Չնայած այդ պահանջը առաջադրվեց մի անգամ այն կտրուկ ձևով, այն շրջաբերականով հանգուցյալ Մկրտիչի իշխանությամբ չեղյալ համարվեց: Ահա փաստեր, որ արտացոլում են, թե հայոց եկեղեցական ստացվածքը վերադարձնելու պահից ի վեր հայոց վերաբերմունքը ռուսական իշխանության նկատմամբ չի փոխվել»՝ («Кавказский Запрос в Государственной думе. Тифлис, 1909, էջ 27. տե՛ս նաև 63, 256 էջերը):
Հայրիկի Նվիրական իղձն էր տեսնել հարազատ ժողովրդին միասնական ու միակամ, հավաքված հայրենի ակութի շուրջը: Ազգի ուժերի համախմբման հայրենաշեն գործը նա կատարում էր նաև կաթողիկոսական պաշտոնագրերով։ 1905 թ. մարտի 10-ի կոնդակով ազգահավաքման, հայրենադարձության կոչ էր անում եվրոպաբնակ հայերին. «Արիք, պանդուխտ և տարագիր հայք, ելեք և փութացարուք հայրենի աշխարհ ձեր... արիք և շինեցեք զավերակսն և բնակեցեք ի նոսա, աճեցեք և բազմացարուք և լցեք զերկիրն, երկիրն զոր ետ Տեր հարց ձերոցն։
Հայ մշակույթի ուսումնասիրության, Եվրոպայում հայագիտության զարգացման գործում Հայրիկը շատ բարձր էր գնա—