րելի է ձեռք բերել, բայց «եթե զրկվիս քո ժառանգած հողեն», Պապիկի տուն և ակութ կը քանդվեն։
«Պապիկ և Թոռնիկը» Խրիմյանի պատգամն է հայ ժողովրդին՝ անթառամ պահելու սերը հայրենի հողի նկատմամբ, չլքելու այն։ Մեծ խորհուրդ են պարունակում հայրենախոսիկ Պապիկի նաև հետևյալ տողերը. «Թե մեռնիմ երթամ գերեզման և այլևս չկարիմ խոսիլ ձեզ հետ կենդանի բարբառով ու գրով, ահա կը թողում ձեզ գիրս իբրև մշտախոս կտակ և հիշատակ. որո միակ նպատակն է, որ հայն յուր հայրենատուր հողեն չբաժնվի, զի յուր սեփական ժառանգություն է դրախտի երկիր» ու պետք է «գործել զերկիր և պահել»։
Որքան էլ անիրականալի էին ռազմամոլ ու հետամնաց Թուրքիայի և ճորտական Ռուսաստանի պայմաններում հայրենի եզերքի վերաշինության խրիմյանական ծրագրերը, այնուամենայնիվ մեզ համար այսօր թանկ են ու պատմության մեջ մնայուն նրա անշահախնդիր նվիրումն ու գործնական ջանքերը՝ խավարից դուրս կորզելու հայաշխարհը, քաղաքակրթության ուղի մղելու և հասնելու ազգային անկախության։
Մկրտիչ Խրիմյանի ամբողջ կյանքը որոնումը եղավ ճշմարտության և արդարության։ Նա դառնությամբ արձանագրեց, որ քաղաքակրթությունը «դեռ մահ կը բերե, դեռ մարդոց համար սպանության գործիքներ կը հնարե: Բուն և հանգիստ չունին աշխարհիս տիրապետներ և դիվանագետներ, վիշապի նման տուտի վերա կեցած կը ֆշան, կը սպառնան, և ի՞նչ կր խնդրեն՝ պատերազմ»։ Ո՞րն է «դարմանը այս մեր հիվանդ և թշվառ աշխարհին»,— հարցնում էր մեծ մարդասերը և պատասխանում. «Ընկերասիրությունն ու միաբան զորությունն»։ Պայծառատես գրողը հավատում էր, որ շուտով պիտի «մեռնին երթան աշխարհիս երեսեն խռովարար և անարդար տիրապետող ոգիներ», և արդարություն ու խաղաղություն պիտի հաստատվի, և ազատ ու երջանիկ մարդկության ընտանիքի լիիրավ անդամը պիտի լինի իր ժողովուրդը։ Այդ նպատակին է ծառայեցրել նա իր գրիչը։ Բացի արդարության և ազատության իդեալները հաստատելուց, հայրենիքի ու ազգի բարօրությունից, Խրիմյանը կարևոր էր համարում նաև ժողովրդի պատմական ավանդությունները գրի առնելն ու մամուլին ի պահ հանձնելը։ Բնորոշ մի հանգամանք ևս. վառ հայրենասիրական կրքով շնչող նրա