ԳԱՂԱՓԱՐԻ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԶԱՀԱԿԻՐԸ
Մովսէսի քընաըն՝ ՂԱոնդի խաչը,
Աստղի մի նայուածք, քընարի մը ձայն,
Աղեաց խորերէն կը սիըէ նա Հայն.
Մկրտիչ Խրիմյանը պատմական այն դեմքերից է, որ իրենց ժամանակակիցների աչքում արդեն առանձնանում են հասարակ մահկանացուներից, դառնում խորհրդանիշ, օրինակ, ուղեցույց։ Եվ հենց ժամանակակիցները նրան մեծարել են Հայոց Հայրիկ պատվանունով, արվեստագետները գծել են նրա դիմանկարը, բանաստեղծները փառաբանել են նրան որպես ճշմարտության անդուլ որոնողի, «գաղափարի և ազատության ջահակրի» (Սիամանթո)։
1820 թ. ապրիլի 4 (16)-ին, Վանում է ծնվել Մ. Խրիմյանը։ Նախնական կրթություն է ստացել ծննդավայրում, Լիմ և Կտուց անապատներում գրաբար և հայագիտություն է ուսանել։ Ուշիմ ու հարցասեր պատանին ծրագրում է հիմնավորապես ուսումնասիրել հայրենիր երկիրը, նրա պատմությունը, ներկան, պատրաստվում է կռվելու խավարի ու հետամնացության դեմ, անձնուրացաբար աշխատելու «գյուղաբնակ եղբարց» լուսավորության համար, նրանց պաշտպանելու ընկերային չարիքներից, վերջապես, պայքարելու անմարդկային անարդարությունների դեմ՝ հանուն «խաչեալ ճշմարտութեան»։ Այս ժողովրդանվեր ծրագիրն իրագործելու երեք ճանապարհ էր նա ճանաչում՝ գրիչ, տպագրություն և կենդանի խոսք: Շատ վաղ հմտացավ Խրիմյանը խոսքարվեստի մեջ։ Մասնավորապես կենդանի խոսքի անզուգական վարպետ էր. արտաքուստ պարզ ու անզարդ՝ նրա