Էջ:Muratsan, vol. 4.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որքա՛ն մեծ եղավ բերդակալի ուրախությունը, երբ նա այդ խմբի մեջ ճանաչեց իշխան Մարզպետունուն։ Մի երկնային զորություն օգնության հասավ իրան ծանր ճգնաժամի վայրկենին:

Իսկույն լուր տարան թագուհուն իշխանի գալստյան մասին։

Հեծելախումբը, որի առաջնորդները Մարզպետունին ու Վահրամ սեպուհն էին, կազմված էր մի քանի տասնյակ վանանդացիներից, որոնք սեպուհի հետ միասին գնացել էին Աղստև` թագավորին օգնելու համար։ Գևորգ իշխանը թողեց նրանց բերդակալի մոտ և ինքը սեպուհի հետ միասին գնաց թագուհուն ներկայանալու։

Բայց իշխանի գալստյան լուրը թագուհուն ոչ թե ուրախություն, այլ հուզմունք պատճառեց։ Մի քանի օր առաջ նա, արդարև, սպասում էր նրան սրտի անձկությամբ։ Նա ժամերով նստում էր Տրդատա հովանոցում և դիտում այն ճանապարհը, որով պիտի վերադառնար իշխան Մարզպետունին: Նա կամենում էր, այո՛, տեսնվել և խոսել նրա հետ ժամ առաջ. կամենում էր բանալ նրան յուր սիրտը և դարման խնդրել նրանից յուր վշտերի համար, որովհետև այդ իշխանի մեջ էր տեսնում արքայական ընտանիքի միակ հավատարիմը:

Բայց այժմ, քանի որ Սեդան պատմել էր նրան ամեն բան, քանի որ ինքը գիտեր, թե Մարզպետունին վաղուց ծանոթ է եղել յուր վշտերին և սակայն նրանց մասին ոչինչ չէ հայտնել իրան, այժմ այլևս չէր կամենում հանդիպել նրան իբրև մտերիմի: Նա մտածում էր, թե այդ իշխանն էլ անշուշտ ծիծաղել է մի օր յուր միամտության վրա, ինչպես այդ արել են յուր պալատի կանայքն ու նաժիշտները. և այդ միտքը ճնշում, նվաստացնում էր իրան յուր իսկ աչքում։

«Ի՞նչ, միթե նա այժմ պիտի ներկայանա ինձ՝ իբրև յուր թագուհո՞ւն... իբրև յուր թագավորի ամուսնո՞ւն... մի՞թե նա չգիտե, որ ես իրավունք չունիմ այլևս այդ անունը կրելու, քանի որ թագավորն անարգել, արհամարհել է ինձ...», մտածում էր ինքն իրան թագուհին և փափագում, որ իշխանը չներկայանա իրան, չերևա բնավ յուր աչքին։

Բայց մի՞թե այդ հնարավոր էր։ Չէ՞ որ ինքը մինչև այն