Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչ է պատահել քեզ, — հարցրեց նա, — դու չափից դուրս տխուր ես:

— Ես մի փոքր հիվանդ եմ զգում ինձ, — ասացի, — գլուխս ցավում է:

Բայց կարծես նա հասկանում էր, որ ես խաբում եմ իրեն.

— Ոչինչ, դա շուտով կանցնի, — նկատեց նա, — նա,— միայն դու ինձ այն ասա, ինչ խոսացիք Մարգարիտայի հետ. ձեր բարեկամությունը հաստատվեցա՞վ, թե՞ ոչ:

— Ի՞նչ բարեկամություն, ես քեզ չեմ հասկանում, — զարմացում կեղծելով` հարցի ես:

— Դու ինձ չե՞ս հասկանում, — ժպտալով հարցրավ նա ինձ և ծիծաղկոտ աչքերով սկսավ նայել ինձ վերա:

Ես երկար կեղծել չկարողացա. ես նույնպես ժպտացի և այդ ժպիտը ամեն բան խոստովանեց: Բայց քույրս կամենալով քնքշությամբ քերել այդ հարցը, ուրիշ բանի վերա դարձրեց յուր խոսքը, և մի քանի կցկտուր պատասխաններ տալուց հետո առանձնացա տան դեպի ծովը նայող պատշգամը:

Սիրտս խռովյալ ծովի պես ալեկոծում էր, ես ոչ մի տեղ հանգստություն չէի կարողանում գտնել: Ամբողջ ժամերով անց ու դարձ արի պատշգամի վերա:

«Ի՞նչ արավ ինձ հետ այս աղջիկը, — մտածում էի ինքս ինձ, — ես նրան չէի պտրտում. բայց ինքը ստիպեց ինձ այդ անելու: նրա հայացքները, նրա ժպիտը նրա քնքշությունները դեպի ինձ և վերջապես նրա մտերմական խոսակցությունները՝ ինձ իրավունք էին տալիս կարծելու որ այդ աղջիկը բաժանում է այն զգացումը որը յուր կախարդող հայացքները բորբոքել էին իմ մեջ: Ես հետևից իմ հոգովո թելադրությանը: Ես անկեղծ եղա: Բայց տեր աստվա՜ծ, որպիտի՜ սառնությամբ խոսեց նա ինձ հետ. որպիսի՜ արհամարհանքով ընդունեց իմ խոսքերը, երբ ես նրան սիրո և սրտի նվիրման համար խոսեցի: Իհարկե ավելիին ես արժանի չէի: Որովհետև հանդգնել էի ինձ անծանոթ բնավորության վերա իշխելու: Եվ արդարև ի՞նչ բան է կինը, եթե ոչ մի հանելուկ, որին լուծելու համար իզուր վաստակում է