Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խելքը: Եվ հենց այդ ժամանակ երբ գիտնական գլուխը զբաղված է նախ նրան ուսումնասիրելու և ապա թե լուծելու դժվարին խնդրով, հիմարներից մինը արդեն այդ հանելուկը ամենադյուրին ճանապարհով լուծած վերջացրած է լինում: Այդպիսի դեպքում գիտնական գլխին միայն մի մխիթարություն է մնում, այն է՝ ծիծաղել յուր վերա»:

Եվ այսպես ես չարաչար սխալված էի իմ հաշվի մեջ. իմ հուսախաբությունը ինձ հանգստություն չէր տալիս: Երբեմն ես վճռում էի այլևս չտեսնվել Մարգարիտայի հետ, մոռանալ նրան, իբրև մի անծանոթի և երբեմն մտադրվում էի վազել նրա տունը և բացատրություններ խնդրել յուր վարմունքի համար: Այսուամենայնիվ երկու դիպվածումն էլ ինձ թույլ և անկարող էի գտնում:

Բայց մի միտք հանկարծ ուրախացրեց ինձ: Այդ երեկո քաղաքի ժողվարանում պարահանդես կար, և Մարգարիտան գուցե այդտեղ լիներ: Մտածեցի անպատճառ ներկա լինել հանդեսին և այնտեղ թե՝ վերջավորել մեր ընդատված խոսակցությունը և թե՝ բացատրություններ առնել նրանից յուր տարօրինակ վարմունքի համար:

Այդ հուսով ես դիմեցի քրոջս հարցնելու, թե արդյոք պարահանդես կգա՞ր Մարգարիտան թե ոչ: Եվ երբ նա ինձ միամտացրեց, որ նա անպատճառ այնտեղ կլինի.

— Թեպետ Մարգարիտան շատ չէ սիրում պարահանդես, բայց նրա մայրն միշտ տանում էր նրան, որպեզի տանը տխուր չնստի,— ասաց ինձ քույրս:

Ես ուրախությամբ վերադարցա իմ պատշգամբս և սկսա երգելով անցնել մնացած ժամերը, մինչև ճաշի կհրավիրին ինձ:

Ցանկալի երեկոն թեպետ մի քիչ ուշ, այսուամենայնիվ հասավ: Ես, քույրս փեսաս հագնվեցանք, սարքվեցանք և դիմացինք քաղաքի ժողովարանը, որը գտնվում էր քաղաքային այգվո մի ծայրում, գրեթե ծովափի վրա:

Գեղեցիկ և զով գիշեր էր. լուսնի եղջյուրը լուսավորում էր այգին յուր աղոտ և խորհրդավոր լուսով: Դեպի ժողովարան տանող ճանապարհի վերա միայն վառում էին մի քանի լապտերներ, որոնք ծառայում էին ավելի ամառային