Էջ:Muratsan, vol. 1.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ազատեցի։ Ես հավատում եմ, որ այսուհետև քո սրտի անդաստանը հարյուրապատիկ կպտղաբերե յուր ընդունած սերմերը, ես դրանով էլ վարձատրված եմ»։

Ես ինքս շատ վշտացա, երբ նա հեռացավ այստեղից, բայց կորուստը դարմանելու հնար չկար։ Պատեր֊Սիմոնը անպարտելի ուժ և զորեղ պաշտպանություն ուներ… Ինձ միայն մնում էր դրանց հաղթելու համար զարգացնել իմ մեջ Սերովբյանի ներշնչած ուսումն և նրանով առաջնորդել ինձ դեպի ուղիղ ճանապարհը...

Բայց պատեր֊Սիմոնը իմ հոր վերա կատարելապես տիրելու համար, հայտնեց նրան՝ որ պատեր֊Պետրեն արդեն Սարատովի լատին եպիսկոպոսի միջոցով հաջողել էր հերետիկոսների անվանց ցանկի մեջ մտցնելու նրա անունը այդ ցանկը սրբազան պապին ներկայացնելու։

Այդ հայտնությունը ինքն ըստ ինքյան սուտ և շինծաբան էր, բայց հորս վերա զգալի ներգործություն արավ: Յուր մեղքը քավելու համար նա պետք է, պատերի ասելով, դիմեր Հռովմ` սրբազան պապի ոտքերը համբուրելու։ Եվ նա այնպես էլ արավ։ Դուք երևի հիշում եք որ անցյալ օր նա մի առիթով հիշեց յուր Հռովմ գնալը։ Ես ամաչեցի և վախենալով թե ձեր հարցի վերա նա կհայտներ յուր գնալու բուն նպատակը, ես ինքս շտապեցի պատասխանելու, որ նա ճանապարհորդելու նպատակով է գնացել այնտեղ։

Հռովմից դառնալուց ետ հայրս այնպես էր տոգորված մոլեռանդությամբ, ա՛յնպես սովորել էր խորշել յուր հայադավան ազգակիցներից, որ պատեր-Սիմոնը հանգիստ սրտով կարողացավ մինչև անգամ ամիսներով բացակայել այս քաղաքից, հավատացած լինելով՝ որ էլ այնուհետև ոչ մի Սերովբյան չէր կարող շեղել նրան ճանապարհից։

Երկար, շատ երկար տևեց, որ ես նրան կրկին մոտեցրի այստեղի հայադավան ընտանիքներին, հասկացնելով նրան կրոնական համոզմանց և մտերմական բարեկամության մեջ եղած տարբերությունները։

Այսուամենայնիվ մինչև այսօր էլ հայրս պատեր֊Սիմոնին հարգում է և երբեք նրա խոսքից դուրս չէ գալիս որովհետև միայն նրա խորհրդով և շնորհիվն է, որ