Էջ:Muratsan, vol. 1.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչո՞ւ համար շպատոեցիր նրանէ ի՞նչ նպատակով տվիր ինձ այդ նամակը,— հարցրեց նա դժգոհությամբ:

— Որովհետև նա քո անունին էր ուղղված, իսկ ես սխալմամբ էի բացել, — պատասխանեցի ես: — Բացի այդ, անհրաժեշտ էր որ դու տեղեկանայիր թե քո աղջիկը ի՞նչ անվայել գործեր է կատարում—մութ ժամանակ զբոսնելով այգիում օտար երիտասարդների հետ, և թե քո լրտեսները ինչպես լավ հսկում են նրա վերա,— ավելացրի ես դառնությամբ:

Մարգարիտա', դու ինձ կրկնակի ես վիրավորում, — սրտնեղությամբ բացականչեց հայրս,— ես լրտեսներ չունիմ. ես իմ աղջկա վերա խնամակալներ կարգելու էլ հարկավորություն չունիմ... ինչո՞ւ համար ինձ ես վերագրում ուրիշի հանցանքը։

Իմ հոր այս բարեսիրտ պատասխանը այնքան շարժեց իմ սիրտը, որ ես լաց եղա, դա ներքին ուրախության արտահայտություն էր. բայց հայրս այնպես կարծեց թե տխրությունից եմ արտասվում։ Նա գրկեց ինձ և սկսավ ամոք խոսքերով իմ սիրտը սփոփել։ Ներս մտավ և մայրս։

— Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ համար ես լաց լինում անհանգստությամբ հարցրեց նա։

Հայրս ամեն բան պատմեց նրան։ Ես չեմ կարող նկարագրել թե այգ րոպեին ո՞ր աստիճան կատաղեց նա։

— Այդ մարդը այժմ էլ իմ մի հատիկ աղջկա համար է դավեր լարում,— գոչեց նա զայրացած։— Ի՞նչ ունի նա մեզ հետ բաժանելու, ո՞վ է նրան վերակացու կարգել իմ տան և ընտանիքի վերա։ Բավական չէի՞ն արդյոք անցյալ տարիների նրա ձեռքով մեր ընտանիքում սերմանած երկպառակությունները և այժմ էլ դեռ նորե՞ն է ուզում ստեղծել...— Այս խոսքերի վերա նա կանչեց ծառային և հրամայեց գնալ նրան պատեր֊Սիմոնին հրավիրել. նա կամենում էր խնդրել նրան, որ երկրորդ անգամ յուր տան խաղաղությունը խանգարելու փորձեր չանե։ Դժբախտաբար պատվելին այսօր վաղ առավոտ հեռացած է եղել քաղաքից։ Ծառան եկավ և հայտնեց, որ պ. Կլեմեսը ասել է նրան, թե մինչև երեք օրը կվերադառնա