Էջ:Muratsan, vol. 1.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց, Արա՛մ, մենք կսիրենք միմիյանց անկեղծ և անհարամ սիրով, մենք կսիրենք մինչև մեր հետին շունչը, մինչև մեր գերեզմանը...

Այս խոսքերով նա փաթաթվեցան իմ պարանոցին և ամուր ամուր սեղմեց ինձ յուր կուրծքին:

—Մենք հրեշտակներին նախանձ ենք բերում... — կամացուկ շնջաց նա, և մեր շրթունքները սեղմեցան իրեն...

Երկար մենք նստած էինք կանչազարդ բարձրավանդակի վերա. մեր ոտքերի տակ վառվում էին հարյուրավոր ճրագներ, և վերևում փայփլում էր անհուն աստեղազարդը: Ծովի կողմից փչող սղոխներն էին միայն, որ իրենց շնչով խանգարում էին մեզ շրջապատող լռությունը և ընդնմին զովացնում էին մեր կրակվող երեսները: Կարծում էինք, որ լուսնից զատ էլ ոչ ոք հանդիսատես չէ մեր սիրակցություններին։

Լուսինը սիրահարների բարեկամն է, նա մեզ չի մատնելի, — ասում էի ես ծիծաղելով,— երբ Մարգարիտան կասկած էր հայտնում, թե մեզ կարող են լրտեսել։

Եվ որքա՜ն մեծ եղավ մեր զարմանքը, երբ տուն գնալու համար տեղից բարձրանալով՝ հիսուն քայլ հեռավորության վերա նշմարեցինք մի կնոջ կերպարանք։

—Ո՞Վ է սա,— երկյուղով բացականչեց Մարգարիտան և կպավ իմ կրծքին։

—Մի՛ վախենա, այդ ես եմ, — ձայն տվավ կերպարանքը և մոտեցավ մեզ։ Դա քույրս էր. նա եկել էր մեզ վերա հեռվից հսկելու, որպեսզի մեր սիրային արբեցությանց ժամանակ հանկարծահաս վտանգներից չզարնվեինք մենք: Մարգարիտան իսկույուն վազեց դեպի նրան և սեղմելով յուր կրծքին ջերմությամբ համբուրեց:

—Դու մեզ վերա չես բարկանում, այսպես չէ՜, Շուշան, հարցրավ նա մանկական անմեղությամբ:

—Ո՛չ, սիրելիս, ես ընդհակառակը ուրախանում եմ,—— պատասխանեց քույրս, — և մենք երեքս էլ թև թևի տալով շտապեցինք դեպի տուն:

Մեր նշանդրությունից հետ այսպիսի տեսակցություններ, ինչպես ասացի, մենք շատ էինք ունենում: Բայց միասին անցուցած այդ սիրազվարճ ժամերը այնպես շուտով էին