հակառակը չեք համոզիլ, ես հենց այս երեկո կպսակեմ նրա հետ իմ աղջիկը:
Այս անկեղծ և վճռողական սպառնալիքը յուր ներգործությունը ունեցավ պատերների վերա, նրանք ետ դարձան:
— Մենք չենք հրաժարվում,— միաբերան բացականչեցին պատերները և հանդիսավոր կերպարանք առնելով՝ շարվեցան փափուկ բազմարանի վերա։
— Դուք կամենում եք, որ ես ձեր փեսայի հետ հավատի մասին դատողություն անեմ, — դարձավ Լուսինյանին քարոզիչը,— շատ լավ, ես այդ կանեմ. միայն թող նա մի առ մի պատասխանե իմ հարցերին։
Այս ասելով նա դարձավ դեպի ինձ և սկսավ յուր հարցաքննությունը։
Ես հայտնեցի հավատաքննիչ պատերին, որ յուր բոլոր հարցերին անձամբ պատասխանել չէի կարող, որովհետև իմ դավանության վերաբերյալ խնդիրների հետ ես ինքս էլ լավ ծանոթ չէի։ Ուստի խնդրեցի, որ նա այդ հարցերը տեր֊Հովհաննեսին ուղղե, ինչպես իմ հավատո ուսուցչին և պաշտպանին։
Քարոզիչ պատերը համաձայնվեցավ։
Եվ ահա շուտով հանդես բերվեցան կրոնական այն մանրակրկիտ խնդիրները, որոնք երկար դարեր զբաղեցնում էին եկեղեցական և հոգևոր աշխարհները։
Այդ հավատաքննությունը բավական ժամանակ տևեց։ Ես մեծ հոժարությամբ լսում էի երկու կողմի վիճաբանությունեներն էլ, որոնք հետզհետե տաքանում էին և երկարում։
Տեր֊Հովհաննեսը քաջությամբ էր պաշտպանում իմ դատը և փաստերով հերքում քարոզչի մեղադրանքները։ Երկու օգնական պատերները մի քանի րոպե մնացել էին շվարած, իսկ Լուսինյանի ուրախությունը հետզհետե ավելանում էր։
— Ես այժմ ամեն բան հասկացա, ես էլ չեմ զղջում,— շուտ շուտ կրկնում էր, նաև յուր ցնծությամբ լի աչքերը դարձնում մերթ ինձ և մերթ տեր-Հովհաննեսի վերա։
Երբ օգնական պատերների միջամտությունը սպասված ընդունելությունը չգտավ, կրկին քարոզիչը վիճաբանության մեջ մտավ տեր-Հովհաննեսի հետ։ Բայց տեր-հայրը դեռ չէր