Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատրաստվիր նրան էլ քաջությամբ դիմավորելու, մինչև որ ես կգամ քեզ մոտ։ Այս անգամ ես զգում եմ արդեն, որ կարող եմ հերոսուհի լինել. պատրաստվիր ինձ հետ միասին հերոսանալու։ Դժբախտության մեջ երջանկություն գտնել անկարելի են համարում փիլիսոփաները, բայց մենք կապացուցենք դրա կարելիությունը։

Այսօր քեզ հետ կդարձնեն քո նշանատվության ընծաները. ընդունի՛ր նրանց անվրդով, առանց տխրության, որովհետև նրանց մեջ չես գտնիլ այն ընծան, որ ամենից թանկագին է և որը քո հոգին է նվիրել ինձ. նա պահվում է իմ կրծքի տակ և մարդկային ձեռքը անզոր է նրան այնտեղից դուրս խլելու։ -

Մինչև ընդ փույթ ցտեսություն։

Քո Մարգարիտան»:

Նամակը կարդալուց ետ իմ սիրտը բոլորովին հանգիստ էր. Մարին զարմացավ իմ սառնասրտության վերա։

— Գնա՛ և ասա՛ Մարգարիտային, որ ես չտխրեցի,— ասացի նրան և դուրս գնացի պատշգամը:

Բայց որովհետև քույրս դեռ ոչինչ չգիտեր և կարող էր այլայլվիլ եթե իմ նշանատվության ընծաները հետ բերեին մեզ, ուստի նրան էլ կանչեցի ինձ մոտ և նամակը կարդացի իրեն։

Ինչպե՞ս կարող էր լսել մի թույլ կին այս հայտնությունը. հենց այդպես էլ լսեց նա։ Կսկիծ, զայրույթ, հոգեկան այլայլություն և վերջը վհատություն ու լաց՝ ահա այն զենքերը, որոնցով իմ քույրը դիմավորեց իմ հաղորդած չարագույժ նորությանը։

Բայց ես սկսա համոզել, խոսքերով մխիթարել նրան, հասկացնելով, որ ինձ ոչինչ տխրություն չեն կարող պատճառել հետ դարձող ընծաները. բավական է, որ Մարգարիտան այս դեպքում այնքան արիություն է ցույց տալիս։

Քիչ ժամանակ չանցած մեզ մոտ մտավ ոստիկանական մի պաշտոնյա, քաղաքի նոտարի հետ միասին։

— Մենք ձեզ մի քանի իրեղեններ ունինք հանձնելու համաձայն այն հրամանին, որ Սարատովի գերապայծառը նույն