Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչպես հայտնեց Մարգարիտան, հետևյալ ավուր գիշերը շոգենավ էր ճանապարհում դեպի Բ., մենք որոշեցինք հենց նրանով էլ հեռանալ:

Երկու ժամից ետ, ինչպես խոստացել էր, վերադարձավ օրիորդ Վարվարան, և բերավ յուր հետ իմ ազատություն հրամանը: Երկու ազատարարուհիներս հետ միասին ես դուրս եկա իմ տխուր բնկարանից:

Բանտի բակից հեռանալու ժամանակ բանտապետը եկավ և ներողություն խնդրեց ինձնից, որ նա սխալմամբ շատ կոպիտ էր վարվել գնդապետ Սիլիկյանի բարեկամի հետ նրա յուր սենյակում չէր հյուրասիրել: Ես իհարկե ներեցի նրան յուր չգործած հանցանքը և հեռացա:


ԻԴ

ԱՆՀԱՋՈՂ ՓԱԽՈՒՍՏ

Դեռ մեր տուն չհասած ճանապարհին պատահեցի փեսին, որ շտապ շտապ վազում էր դեպի ոստիկանատան փողոցը: Տեսնելով ինձ, որ գալիս էի երկու օրիորդների հետ, նա կանգ առավ և զարմացմամբ սկսավ նայել ինձ վերա, կարծես թե չհավատալով յուր աչքերին, որ ինձ էր տեսնում յուր առաջ:

—Այդ ո՞րտեղից. քեզ համար ասացին, որ բանտարկված ես, ես գնում էի ոստիկանապետի մոտ, — հարցրեց փեսաս:

—Ուշացել ես. օրհնությունը Հակովբ տարավ,—պատասխանեց Մարգարիտան, և մենք բոլորս միասին ծիծաղեցինք:

Այսուամենայնիվ փեսաս անհանգստանում էր և ցանկանում էր մի րոպե առաջ իմանալ այս հանելուկի ինչ լինելը:

Ես իհարկե նրան էլ պատմեցի ամեն բան մանրամասնաբար: Հետո հարցրի, թե ինքը ի՞նչ ձևով էր լսում այդ պատմությունը:

—Երեկոյան մենք քեզ սպասեցինք մինչև տասներկու ժամը, — պատասխանեց փեսաս, բայց տեսնելով, որ չես