Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ ի՞նչ հիմարություն է,— խոսեց խմբի միջից մի առողջակազմ հայ երիտաասարդ, — եթե հայի պատվիրածն անպատճառ հայ գործավորը տանե, դուք` ռուս և վրացի գործավորներդ պետք է երբեք ոչինչ չտանեք, որովհետև ձեր ազգակիցնները մեր գորածարանին գրեթե պատվերներ չեն տալիս, ըստ որում ո՛չ փող ունին, ո՛չ կարիք:

—Պարթոննե՛ր, ինչու՞ համար եք վիճում, թողեք ինձ ես այդ խնդիրը կլուծեմ, — լսվեցավ մի կանացի ձայն գործարանի վերնահարկի պատշկամբից:

Դա պարոն Գուստավի աղջկա ձայնն էր:

—Այ՛ո, այո՛, օրիորդ, ի սեր աստուծո, դուք վճռեցեք, — ձայն տվին ամեն կողմերից գործավորները և հավաքվեցան պատշգամբի տակը:

—Խոստանո՞մ եք, որ կկատարեք իմ վճիռը, պարոններ, — հարցվեցավ նրանց Շառլոտան:

—Այո՛, օրիորդ, խոստանում ենք, կկատարենք, — ձայն տվին բոլորը միաբերան:

—Խոստանու՞մ եք, որ կկատարենք իմ վճիռը, պարոններ, — հարցրավ նրանց Շառլոտան:

—Այո՛, օրիորդ, խոստանում ենք, կկատարենք, — ձայն տվին բոլորը միաբերան:

—Շատ լավ, լսեցեք։ Ես չեմ ճանաչում, թե ո՞րտեղ է գտնվում պարոն Սոմարյանցի տունը և չեմ էլ ճանաչում ձեր, գործավորներիդ տները. ուրեմն ինչ որ առաջակեմ, իմացեք, որ բոլորովին անկողմնապահությամբ եմ առաջարկում: Ահա իմ առաջարկությունը. թ՛ող այդ վանդակները տանե նա, որի տունն ավելի մոտ է Սոմարյանցի տանը:

—Կեցջի՛ք, կեցջի՛ք, օրիորդ, լավ վճիռ կայացրիք, — ուրախությամբ գոչեցին մի քանիսը, — ուրեմն մեր երգիչ Գևորգը կտանե, որովհետև նա Սոմարյանցի դրացին է:

—Մի՞թե,— զարմացմամբ և շփոթված հարցրավ Շառլոտան:

—Այո՛,այո՛, Գևորգը Սոմարյանցի ամենամոտ դրացին է, — կրկնեցին գործավորները և հարցը վճռված համարելով, սկսեցին ցրվել յուրաքանչյուրը դեպի յուր տունը:

Ծերունի Գուստավն էլ բավական յուր դստեր վճռից, մտավ տուն: Իսկ խեղճ Գևորգը, որ մի տասն և ինն տարեկան պատանի էր, անցավ դեպի գործարանը՝ վանդակները վերցնելու համար:

Շառլոտան շատ զղջացավ յուր այդպիսի առաջարկություն