Էջ:Muratsan, vol. 1.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դպրոցն ավարտած և յուր վարժապետների ասելով զարգացած տղա, խո չէր կարող հասարակ դարբին լինել՝ արդեն մեծ զիջում էր անում նա մորը և տեր—Օհանեսին, որ գործակատար լինելու դիտավորությունը թողնում էր, ուստի նա ընտրեց փականագործությունը և մտավ գործարանատեր Շառլ Գուստավի մոտ:

Այստեղ երկու տարվա մեջ Գևորգը բավական առաջ գնաց յուր արհեստի մեջ, և ծերունի Գուստավը հատկացրավ նորան ամսական 15 ռուբլի:

Այժմ նա կամաց—կամաց մոտենում էր ցանկացած նպատակի, այն է՝ ազատել մորը լվացարանում օրն ի բուն չարաչար աշխատելուց:

Բայց մեկը, որ Գևորգին ավելի կապեց Գուստավի գործարանի հետ, այն նորա դուստրը՝ գեղեցիկ Շառլոտան էր: Նորա գեղեթյունը առաջին անգամից իսկ գրավեց Գևորգի ուշադրությունը, և նա հետզհետե գործարանը գնալով և հաճախ Շառլոտային տեսնելով, զգաց, որ այլևս անտարբեր չէ դեպի նորան։ Մինչև այժմ իրեն անծանոթ մի զգացմունք սկսեց անհանգստացնել նորան։ Նա ամենից վաղ շտապում էր Գուստավի գործարանը և ամենից ուշ հեռանում էր այնտեղից և այս միայն նորա համար, որ ավելի շատ ժամանակ ունենա Շառլոտային տեսնելու։ Խեղճ երիտասարդը սիրում էր նորան…

Բայց Գուստավի աղջիկը, իհարկե, նրա զգացմունքը չէր բաժանում և այդ երազել անգամ չէր կարող նա։ Միայն թե բոլոր գործավորներից ավելի նորան էր համակրում։ Գևորգը շատ համեստ և համակրական դեմք ուներ․ և Շառլոտան սիրում էր նորան, իբրև յուր հոր գործարանի մի բարի, աշխատասեր և պարկետ գործավորին։ Բայց յուր քաղցր վարմունքը դեպի Գևորգը՝ վերջինիս մեջ բոլոր երիտասարդներին հատուկ մի սխալ կարծիք էր ծնեցրել, այսինքն թե նա սիրում է իրեն։ Այս սխալ կարծիքի մեջ ավելի հաստատվեցավ Գևորգն այն օրից, երբ Շառլոտան պատահմամբ նորա երգելը լսելով, հրավիրեց նորան իրենց տան այգին և մի քանի նվագ յուր ծնողաց առաջ երգել տվավ նորան։ Իսկ այնուհետև յուրաքանչյուր